«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

«ՄեծամորԷներգոԱտոմը» լուծարվում է

«ՄեծամորԷներգոԱտոմը» լուծարվում է
30.11.2018 | 00:50

Հայկական կողմը իր 50 % բաժնեմասով կողմ կքվեարկի «ՄեծամորԷներգոԱտոմ» ՓԲԸ-ի լուծարմանը. այս որոշումն ընդունվեց կառավարության երեկվա նիստում։ Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 2009-ին ՀՀ կառավարության որոշմամբ, և ընկերության բաժնետոմսերի 50 %-ը պատկանում է ՌԴ-ի «ԱտոմՍտրոյԷկսպորտ» ընկերությանը, իսկ բաժնետոմսերի մնացած 50 %-ը` ՀՀ կառավարությանը։

Ի դեպ, ընկերությունը ստեղծվել էր ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներ իրականացնելու նպատակով։ Հայկական կողմի հիմնավորմամբ, այդ ընկերությունը լուծարվում է, քանի որ ստեղծման օրվանից փաստացի գործունեություն գրեթե չի իրականացրել, իսկ 2014-ի ապրիլի 1-ից ընկերության գործունեությունը հարկային մարմիններում սառեցվել է։ Այլ կերպ ասած, ընկերությունը 2014-ից չի գործում։ Սակայն, քանի որ այս ընկերությունն ի սկզբանե ձևավորվել էր նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով, հետաքրքրական է, թե կառավարության երեկվա որոշումն ինչ անդրադարձ կունենա հարցին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ